Եվրոպա

Զելենսկին հայտարարել է, որ «Դրուժբա» նավթամուղը կվերանորոգվի մինչև ապրիլի վերջը

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտարարել է, որ «Դրուժբա» նավթամուղը կվերանորոգվի մինչև ապրիլի վերջը

Ուկրաինայի տարածով դեպի Եվրոպա ռուսական նավթ մղող «Դրուժբա» խողովակաշարը կվերանորոգվի և կարող է գործարկվել մինչև ապրիլի վերջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին  Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Ինչ վերաբերում է նավթամուղին, ինչպես խոստացել էինք, մինչև ապրիլի վերջն այն կվերանորոգվի։ Ոչ ամբողջությամբ, բայց բավականաչափ, որ գործի», - ասել է նա Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում, որի տեսանյութը տարածել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը YouTube-ում։

Զելենսկու խոսքով՝ բոլոր պահեստարանները չեն վերանորոգվի, քանի որ դա երկար գործընթաց է, բայց խողովակաշարը կգործի։

Նա հավելել է, որ վստահ է Կիևի և Բուդապեշտի համագործակցության հարցում՝ Հունգարիայում խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր Պետեր Մադյարի կուսակցության հաղթանակից հետո։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վարչակազմն արգելափակել է Ուկրաինայի համար նախատեսված Եվրամիության 90 միլիարդ եվրոյի վարկը՝ «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումների կասեցման պատճառով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում