ԵՄ-ն չի հասկանում Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությունների բնույթը. Կալաս

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն հստակ չի հասկանում Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությունների բնույթը, ինչպես նաև չի սատարում որևէ գործողություն, որը խաթարում է նեղուցով նավագնացության ազատությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին BBC-ի հետ հարցազրույցում ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումից մի քանի ժամ անց։

«Լիովին պարզ չէ, թե հատկապես ինչ գործողություններ է իրականացնում ԱՄՆ-ն», - ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն չի աջակցում որևէ տուրքի սահմանման կամ արգելքների ստեղծման մի երթուղու նկատմամբ, որը նախկինում բաց է եղել բոլորի համար:

Նա ընդգծել է, որ այս էներգակիրներով և պարարտանյութերով նավերի՝ նեղուցով անցման արգելափակումը «լուրջ տառապանքներ է պատճառում աշխարհին»։

Կալասը նաև հայտարարել է, որ Եվրոպան այլ երկրների հետ համատեղ պատրաստ է գործի դնելու իր հնարավորությունները Հորմուզի նեղուցում նավագնացությունն ապահովելու համար, բայց միայն «մարտական գործողությունների ավարտից հետո»:

Նա հավելել է, որ պետք է լինի պատերազմի դիվանագիտական լուծում։ Կալասի խոսքով՝ բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստեն նաև տարածաշրջանի մյուս երկրները, քանի որ «նրանք Իրանին բոլորից լավ են ճանաչում»։

Կալասին հարց են ուղղել՝ արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ բանակցությունների սեղանի շուրջ նստի նաև ԵՄ-ն։

«Նախագահ Թրամփը շատ հստակ արտահայտվել է, թե ինչ է մտածում Եվրոպական միության մասին, սա էլ ձեր պատասխանը», - նշել է նա։

ԱՄՆ-ն ապրիլի 13-ին հայտարարել է, որ շրջափակում է իրանական բոլոր նավահանգիստները։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ շրջափակումը կկիրառվի անխտիր բոլոր երկրների նավերի նկատմամբ, որոնք մտնում կամ դուրս են գալիս իրանական նավահանգիստներից և ափամերձ տարածքներից։ Թրամփն էլ սպառնացել է ոչնչացնել ցանկացած իրանական նավ, որը կմոտենա շրջափակման գոտուն։

Իրան

Թրամփը սպառնացել է ոչնչացնել ցանկացած իրանական նավ, որը կմոտենա ծովային շրջափակման գոտուն

Հայերեն Русский

Ծիծեռնակաբերդի խճուղում այրված էլեկտրական ենթակայանի հրդեհաշիջման ընթացքում երկու փրկարար ծխահարվել է

Շվեդիայի ընտրություններում հաղթանակ տարած ընդդիմության առաջնորդը հրաժարվել է կառավարություն ձևավորել

Արսեն Թորոսյանն ու Միխեիլ Սարջվելաձեն քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

ԵՄ պաշտպանության նախարարները համաձայնության չեն եկել Կիևին Patriot հրթիռների փոխանցման հարցում. Կալաս

Շրջանառության մեջ է դրվել «Հայաստան-Վատիկան համատեղ թողարկում. Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» թեմային նվիրված նամականիշը

Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Իսրայելական հարձակումների հետևանքով Գազայում զոհեր և վիրավորներ կան

Պայմանագրային զինծառայողի՝ պայթյունի հետևանքով մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ընտրողներին իրական ընտրության հնարավորություն են տվել. ԵԽԽՎ զեկույց

Զովունիում գտնվող 1550 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը