Թրամփը սպառնացել է ոչնչացնել ցանկացած իրանական նավ, որը կմոտենա ծովային շրջափակման գոտուն
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է անմիջապես ոչնչացել իրանական ցանկացած նավ, որը կմոտենա ծովային շրջափակման գոտուն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social-ի իր էջում գրառմամբ։
Նա, մասնավորապես, հստակեցրել է, որ իրանական արագընթաց հարվածային ցանկացած նավ, որը մոտենա Իրանի դեմ հայտարարված շրջափակման գոտուն, անմիջապես կոչնչացվի նույն համակարգով, որը կիրառվում է ծովային ճանապարհով թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրականացնող նավակների նկատմամբ։
Ավելի վաղ՝ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ապրիլի 13-ին կսկսեն իրանական նավահանգիստների շրջափակումը, սակայն չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով նավարկող այն նավերին, որոնք չեն մտել և դուրս չեն եկել իրանական նավահանգիստներից։
CENTCOM-ը հավելել է, որ շրջափակումն «անկողմնակալ կերպով» կկիրառվի բոլոր երկրների նավերի նկատմամբ, որոնք մտնում կամ դուրս են գալիս իրանական նավահանգիստներից և ափամերձ տարածքներից, ներառյալ «Արաբական ծոցի և Օմանի ծոցի բոլոր իրանական նավահանգիստներից»: