Եվրոպա

Բեռլինում հույս ունեն, որ Մադյարի հաղթանակը ճանապարհ կհարթի ԵՄ-ի կողմից Ուկրաինային վարկ հատկացնելու համար

1 րոպեի ընթերցում

Բեռլինում հույս ունեն, որ Մադյարի հաղթանակը ճանապարհ կհարթի ԵՄ-ի կողմից Ուկրաինային վարկ հատկացնելու համար

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը հայտարարել է, որ Բեռլինում հույս ունեն, որ Հունգարիայի ընտրությունների ելքը կազդի Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի արագ հատկացման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Հույս կա, որ Ուկրաինային աջակցության վարկը կտրամադրվի շատ շուտով, - հայտարարել է Կոռնելիուսը։ - Գերմանիայի կառավարությունը բոլոր ջանքերը գործադրում է դրա համար և, հետևաբար, անհամբերությամբ սպասում է Հունգարիայում կառավարության արագ ձևավորմանը»։

Իր հերթին, Bloomberg-ը, հղում անելով կիպրացի պաշտոնյայի, տեղեկացնում է, որ Կիպրոսը, որը ներկայում նախագահում է ԵՄ-ում և որոշում է քաղաքականության բազմաթիվ առաջնահերթություններ, առաջիկայում այս հարցը կբարձրացնի անդամ երկրների հանդիպման ժամանակ։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ապրիլի 12-ի երեկոյան ճանաչել է խորհրդարանական ընտրություններում պարտությունը և հաղթանակի կապակցությամբ շնորհավորել ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում