Մոսկվան հույս ունի շարունակել պրագմատիկ շփումները Հունգարիայի նոր ղեկավարության հետ

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հարգում է հունգարացիների ընտրությունը և ակնկալում է, որ Մոսկվայի և Բուդապեշտի միջև պրագմատիկ շփումները նոր հունգարական ղեկավարության հետ կշարունակվեն։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հունգարիան կատարել է իր ընտրությունը, և մենք հարգում ենք այս ընտրությունը։ Մենք ակնկալում ենք շարունակել մեր միանգամայն պրագմատիկ շփումները Հունգարիայի նոր ղեկավարության հետ», - այսպես է մեկնաբանել նա Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

«Դրուժբա» խողովակաշարի վերականգնման հնարավորության մասին Պեսկովը նշել է, որ Հունգարիան և եվրոպացիները պետք է խորհրդակցեն՝ հավելելով, որ Ռուսաստանը եղել և մնում է հուսալի էներգամատակարար։

Նրա խոսքով՝ Հունգարիայում ընտրությունները չեն ազդի ռուս-ուկրաինական հակամարտության վրա։

«Ես չեմ կարծում, որ սա որևէ կապ ունի ռուս-ուկրաինական հակամարտության ապագայի հետ։ Սրանք, հավանաբար, տարբեր գործընթացներ են։ Հետևաբար, ես այստեղ որևէ կապ չեմ տեսնում», - ասել է Պեսկովը։

Հարցին, թե արդյոք ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը, որը նախկինում Բուդապեշտի կողմից արգելափակվել էր, կազդի հակամարտության վրա, եթե նոր հունգարական կառավարությունը ապաշրջափակի գործընթացը, նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ «սա որոշում է, որը կկայացվի Բրյուսելում»։

«Մենք կարծում ենք, որ Կիևի ռեժիմի ռազմատենչ և պատերազմամետ ձգտումները շարունակելու կամ խթանելու ցանկացած գործողություն քայլեր են, որոնք չեն նպաստում խաղաղ կարգավորման որոնմանը», - ասել է Պեսկովը։

«Այնուամենայնիվ, եվրոպացիները չեն թաքցնում այս պատերազմը շարունակելու իրենց ընդհանուր գիծը՝ անել ամեն ինչ, որպեսզի նպաստեն դրա շարունակությանը», - նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Ռուսաստանն, իր հերթին, ըստ Պեսկովի, ձգտում է «հասնել իր նպատակներին Ուկրաինայի համատեքստում»։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ապրիլի 12-ի երեկոյան ընդունել է խորհրդարանական ընտրություններում իր պարտությունը և շնորհավորել ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին հաղթանակի առթիվ։

Հայերեն Русский

Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը

Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս

Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը

Աստանայում կկայանա «Ապագայի խաղեր» միջազգային բազմամարզական միջոցառումը

Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել

Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ

Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի

Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ