Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի մեկնարկից հինգ շաբաթ անց Իսլամական Հանրապետությունը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի հարևան երկրներին: Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում արդյունաբերական օբյեկտի վրա հարձակումից հետո մեկ մարդ վիրավորվել է արկի բեկորներից: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։ 

Ֆուջեյրա նավահանգստային քաղաքում իրանական անօդաչու թռչող սարքը հարձակվել է հեռահաղորդակցության ընկերության շենքի վրա, զոհեր չկան: ԱՄԷ-ի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ապրիլի 6-ին Իրանից արձակվել է 12 բալիստիկ հրթիռ, երկու թևավոր հրթիռ և 19 անօդաչու թռչող սարք: Իրանի հարձակումների հետևանքով վիրավորվել է չորս մարդ:

Տեղեկատվության համաձայն՝ հրթիռակոծվել է նաև Քուվեյթի հյուսիսային շրջանը, որի հետևանքով վեց մարդ վիրավորվել է։ Հորդանանը հայտնել է հարձակումների հետ կապված ինը միջադեպի մասին։ Հորդանանի զինված ուժերը որսացել են իրանական երեք անօդաչու թռչող սարքերից երկուսը։

Էր-Ռիադը նույնպես հայտնել է իրանական հարվածների մասին: Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ որսացել է երկու հարձակողական անօդաչու թռչող սարք: Դրանց անկման վայրերը չեն նշվել։

Միևնույն ժամանակ, հունական Patriot զենիթահրթիռային համակարգը Կարմիր ծովի Յանբու ալ-Բահր նավահանգստային քաղաքում խոցել է իրանական անօդաչու թռչող սարք: ՀՕՊ համակարգի տեղակայումը տարածքում Հունաստանի և Սաուդյան Արաբիայի միջև 2021 թվականին կնքված երկկողմ համաձայնագրի մի մասն է:

Հայերեն

Բիշքեկում դրոշները բացակայել են նաև Ալիևի մյուս հանդիպումների ժամանակ. CivilNetCheck

Դպրոցականները հյուրընկալվել են Շրջակա միջավայրի նախարարությունում

Վարչապետը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը

ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի անցակետ

Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով

Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Հեռանում եմ խաղաղությամբ և հպարտությամբ. Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում

Քննարկվել են հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարները

Եվրահանձնաժողովը խստացնում է ChatGPT-ի, Reddit-ի և Roblox-ի կարգավորումները