Մերձավոր Արևելք

Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան վիզաները փոխադարձաբար կչեղարկեն մայիսի 11-ից

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան վիզաները փոխադարձաբար կչեղարկեն մայիսի 11-ից

Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև քաղաքացիների համար վիզային պահանջի փոխադարձ վերացման մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մայիսի 11-ին: Ռուսաստանցի զբոսաշրջիկները կկարողանան առանց վիզայի Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվել մինչև 90 օր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։

Համաձայնագիրը ստորագրվել էր Ռիադում 2025 թվականի դեկտեմբերի 1-ին։

Ռուսաստանցիները կկարողանան առանց այցագրերի մուտք գործել և Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվել անընդմեջ կամ միագումար ոչ ավելի, քան 90 օր՝ օրացուցային տարվա ընթացքում։ Ռեժիմը չի տարածվում այն ուղևորությունների վրա, որոնք կապված են աշխատանքային գործունեության, կրթության կամ երկարաժամկետ բնակության հետ։

Դրա հետ մեկտեղ ռուսաստանցիների համար պահպանվում է վիզա ստանալու անհրաժեշտությունը ուխտագնացության, հաջի և ումրայի համար։

Նմանօրինակ պայմանները կգործեն նաև Ռուսաստան ժամանող Սաուդյան Արաբիայի քաղաքացիների համար։

Կարդացեք հոդվածը` العربيةفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում