Միացյալ Նահանգներ

Պենտագոնն աշխատանքից ազատել է բանակի շտաբի պետին

1 րոպեի ընթերցում

Պենտագոնն աշխատանքից ազատել է բանակի շտաբի պետին

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը պահանջել է բանակի շտաբի պետ, գեներալ Ռենդի Ջորջի հրաժարականը՝ Իրանի դեմ պատերազմ մղելու ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը X-ում գրառման մեջ հաստատել է Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը։

Նա նշել է, որ բանակի շտաբի 41-րդ ղեկավարն անմիջապես պաշտոնաթող է լինում, և շնորհակալություն է հայտնել նրան ծառայության համար։

Առաջինը Ռենդի Ջորջի պաշտոնանկության մասին հայտնել էր CBS News-ը։ Ջորջն այս պաշտոնը զբաղեցնում էր 2023 թ․ օգոստոսից։

Իր հերթին, The Washington Post-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, հաղորդում է, որ Հեգսեթը պաշտոնից ազատել է ևս երկու բարձրաստիճան հրամանատարների՝ ԱՄՆ բանակի վերափոխման և վերապատրաստման հրամանատար, գեներալ Դեյվիդ Հոդնեին և բանակի հոգևոր կորպուսի պետ, գեներալ-մայոր Ուիլյամ Գրին կրտսերին։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում