Իրան

Թեհրանում թիրախավորվել է 100-ամյա բժշկական կենտրոնը

2 րոպեի ընթերցում

Թեհրանում թիրախավորվել է 100-ամյա բժշկական կենտրոնը

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի հարձակումների հետևանքով թիրախավորվել է մայրաքաղաք Թեհրանում գտնվող 100-ամյա «Պաստյոր» բժշկական կենտրոնը։

«Իրանի «Պաստյոր» ինստիտուտի՝ համաշխարհային առողջապահության 100-ամյա կենտրոնի և Միջազգային «Պաստյոր» ցանցի անդամի դեմ հարձակումն ուղղակի հարձակում է միջազգային առողջապահական անվտանգության վրա», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, X-ում գրառման մեջ նշել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանփուրը։

Նա հրապարակել է դեպքի վայրից լուսանկարներ, որոնցում երևում է ծանր վնասված շենքը, իսկ կառույցի որոշ մասեր վերածվել են ավերակների։

«Սա խախտում է Ժնևի կոնվենցիաները և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Մենք կոչ ենք անում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և միջազգային առողջապահական կազմակերպություններին դատապարտել այս հարձակումը, գնահատել վնասը և աջակցել վերականգնմանը»,- գրել է առողջապահության նախարարության խոսնակը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում