Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի

2 րոպեի ընթերցում

Իրանը չի ընդունում վերջնագրեր և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի՝ միաժամանակ ընդգծելով, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար հիմքեր ներկայում չկան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Al Jazeera»-ին տված հարցազրույցում։

Արաղչին նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվում է հաղորդագրությունների փոխանակումը, սակայն դա չի կարելի դիտարկել որպես բանակցային գործընթաց։

«Հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է, բայց դրանք բանակցություններ չեն։ Այս պահին բանակցություններ սկսելու հիմքեր չկան»,- ասել է նա՝ ընդգծելով վստահության պակասը։

Իրանի ԱԳ նախարարը կտրուկ է արտահայտվել նաև վերջնագրերի վերաբերյալ։

«Մենք վերջնագրեր չենք ընդունում։ Ոչ ոք չի կարող մեզ համար ժամկետ սահմանել»,- նշել է նա՝ հավելելով, որ Իրանի հետ պետք է խոսել հարգանքով, ոչ թե սպառնալիքների լեզվով։

Անդրադառնալով Հորմուզի նեղուցին՝ Արաղչին հայտարարել է, որ այն Իրանի և Օմանի տարածքն է և ներկայում բաց է միայն այն երկրների համար, որոնք պատերազմական հարաբերությունների մեջ չեն Իրանի հետ։

Նրա խոսքով՝ որոշ երկրներ արդեն համաձայնության արդյունքում անցել են նեղուցով, և այն կարող է ծառայել որպես խաղաղության ջրային ուղի։

Արաղչին նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած ռազմական սցենարի, այդ թվում՝ ցամաքային ներխուժման դեպքում։

«Ես չեմ կարծում, որ նրանք կհամարձակվեն նման քայլի գնալ։ Նրանց շատ մեծ կորուստներ են սպասվում։ Մենք լիովին պատրաստ ենք դիմակայել ցանկացած ցամաքային վտանգի»,- ասել է նա։

Նա միաժամանակ ընդգծել է, որ Իրանը չի թիրախավորում Պարսից ծոցի երկրները, այլ հարվածում է ԱՄՆ ռազմական օբյեկտներին։

«Մենք չենք հարձակվում մեր բարեկամների վրա, այլ ամերիկյան թիրախների, որոնք գտնվում են այդ երկրներում»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը։

Արաղչին նաև մեղադրել է ԱՄՆ-ին՝ տարածաշրջանի երկրները որպես կենդանի վահան օգտագործելու մեջ՝ նշելով, որ ամերիկյան բազաների առկայությունը էսկալացիայի հիմնական պատճառներից է։

 

 

Հայերեն

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը