Աշխարհ

Ֆրանսիան և Ճապոնիան կխորացնեն համագործակցությունը տիեզերքում. Մակրոն

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան և Ճապոնիան կխորացնեն համագործակցությունը տիեզերքում. Մակրոն

Ֆրանսիան և Ճապոնիան համաձայնության են եկել խորացնել համագործակցությունը տիեզերքի ոլորտում և աշխատել այդ ոլորտի կարգավորման հարցերով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«Մեր գործընկերությունը տիեզերական ճյուղում դուրս է գալիս նոր մակարդակ՝ Ֆրանսիայի տիեզերական հրամանատարության շտաբում ճապոնացի կապի սպայի տեղակայման շուրջ  տեխնիկական համաձայնագրի ստորագրմամբ, ինչպես նաև արդյունաբերական էկոհամակարգերի միջև հարաբերությունների զարգացման աջակցության և տիեզերական գործունեության կարգավորման ոլորտում համագործակցության նոր ձևերի շուրջ համաձայնագրի ստորագրմամբ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ֆրանսիայի ղեկավարի կարծիքով՝ Փարիզի և Տոկիոյի միջև «բացվում են լայն հեռանկարներ» ինչպես տարբեր դասերի կրող հրթիռների, այնպես էլ արբանյակային խմբավորումների՝ ուղեծիր դուրսբերման համագործակցության առումով: Այս համատեքստում Մակրոնը հայտարարել է այս տարվա սեպտեմբերին Ֆրանսիայում միջազգային տիեզերական գագաթնաժողով կազմակերպելու ծրագրերի մասին, որտեղ կքննարկվեն վերը հիշատակված բոլոր թեմաները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում