Աշխարհ

Մակրոնը եռօրյա այցով Ճապանիայում է՝ Ֆրանսիայի ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հետ

1 րոպեի ընթերցում

Մակրոնը եռօրյա այցով Ճապանիայում է՝ Ֆրանսիայի ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հետ

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին Տոկիոյում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Կողմերի քննարկման օրակարգում են եղել պատերազմը Մերձավոր Արևելքում, անվտանգությունը, գործակցությունը տիեզերքի ոլորտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը:

Մակրոնը բարձր է գնահատել Ֆրանսիայի «պատմական» հարաբերությունները Ճապոնիայի հետ: Երկու ղեկավարները հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են, որ միասին կաշխատեն Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունը վերականգնելու ուղղությամբ:

Եռօրյա այցի շրջանակում Մակրոնը նաև հանդիպել է երկրի գործարար ոլորտի ղեկավարների հետ: Նախատեսվում է նաև նրա հանդիպումը Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի հետ:

Reuters-ը հաղորդում է, որ Մակրոնին Տոկիո այցի ընթացքում ուղեկցում են պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Կատրին Վոտրենը և Ժան-Նոել Բարոն: Նրանք իրենց պաշտոնակիցների հետ քննարկել են Մերձավոր Արևելքում հակամարտությունը և Հորմուզի նեղուցի փակումը, ինչպես նաև երկկողմ նախաձեռնությունները: Երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել: Ընդգծվել է սերտ հարաբերությունների պահպանման կարևորությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում