Միացյալ Նահանգներ

Թրամփը ցանկանում է զրկել ռազմական աջակցության երաշխիքներից ու քվեարկության իրավունքից պաշտպանության վրա ՀՆԱ-ի 5%-ից պակաս ծախսող ՆԱՏՕ-երկրներին. The Telegraph

2 րոպեի ընթերցում

Թրամփը ցանկանում է զրկել ռազմական աջակցության երաշխիքներից ու քվեարկության իրավունքից պաշտպանության վրա ՀՆԱ-ի 5%-ից պակաս ծախսող ՆԱՏՕ-երկրներին. The Telegraph

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է ՆԱՏՕ-ի վերակազմակերպումը և պաշտպանության վրա բավարար գումար չծախսող երկրներին դաշինքի շրջանակներում իրենց որոշ իրավունքներից զրկելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Թրամփի կողմից քննարկվող առաջարկները ներառում են այն դաշնակիցներին որոշումների կայացման մասնակցությունից զրկելը, որոնք պաշտպանության վրա ծախսում են իրենց ՀՆԱ-ի 5%-ից պակաս։ Սա ներառում է ընդլայնման և համատեղ առաքելությունների վերաբերյալ քվեարկությունները, և նույնիսկ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի ակտիվացումը փոխադարձ պաշտպանության վերաբերյալ։

«Մեր հիասթափությունը եվրոպացիներից շատ իրական է։ Յուրաքանչյուր երկրի, որը չի վճարում 5%, չպետք է թույլատրվի քվեարկել ՆԱՏՕ-ի ապագա ծախսերի վերաբերյալ», - The Telegraph-ին ասել է Թրամփի վարչակազմի աղբյուրը։

Ներկայումս ՆԱՏՕ-ի բոլոր հիմնական որոշումները պահանջում են բոլոր անդամ երկրների հաստատումը։ Ինչպես նշում է The Telegraph-ը, դաշնակիցները, հավանաբար, կարգելափակեն Թրամփի կողմից առաջարկվող ցանկացած փոփոխություն, ինչը կհանգեցնի հետագա ներքին հակամարտության։

ՆԱՏՕ-ն մի քանի օր առաջ հաղորդել է, որ դաշինքի բոլոր անդամները, առաջին անգամ, հասել են ՀՆԱ-ի առնվազն 2%-ի պաշտպանական ծախսերի։ Այս նպատակը սահմանվել էր դեռևս 2014 թվականին։

Ներկայումս ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, պաշտպանության վրա չի ծախսում ՀՆԱ-ի 5%-ը։ Այս մակարդակին հասնելու կոնկրետ ծրագրերը, ինչպես սպասվում է, դաշինքի կողմից կքննարկվեն հաջորդ գագաթնաժողովում, որը տեղի կունենա Թուրքիայում տարեվերջին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում