Ռուբիոն մասնակցում է Ֆրանսիայում G7-ի գագաթնաժողովին

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում անցկացվում է Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովը, որի երկրորդ օրվան մասնակցում է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Բանակցությունների օրակարգում է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի մեկնարկած պատերազմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ֆրանսիա մեկնելուց առաջ Ռուբիոն հայտարարել է, որ G7-ի երկրների շահերից է բխում Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգության ապահովման հարցում օգնելը։

Իր հերթին, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Քուփերը հանդիպումից առաջ լրագրողներին ասել է, որ հարկավոր է հասնել հակամարտության արագ լուծման, որը կապահովի տարածաշրջանային անվտանգության վերականգնումը, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի բացումը։ Նրա խոսքով՝ Իրանը խաթարում է համաշխարհային տնտեսությունը՝ փակելով Հորմուզի նեղուցը։

Մեծ յոթնյակի արտգործնախարարների գագաթնաժողովը մեկնարկել է մարտի 26-ին։

Reuters-ը նշում է, որ վերջին երկու օրվա ընթացքում եվրոպացի պաշտոնյաները մեղադրել են Ռուսաստանին Իրանին հետախուզական տվյալներ տրամադրելու համար։ Ռուբիոն Ֆրանսիա մեկնելուց առաջ հայտարարել է, որ Ռուսաստանն, իր կարծիքով, կենտրոնացած է Ուկրաինայի դեմ պատերազմի վրա։

Ռուսաստանն ավելի վաղ հերքել է Իրանին հետախուզական տվյալներ տրամադրելու մեղադրանքները։

Իրան

Լավրովը հերքել է Իրանին հետախուզական տվյալներ տրամադրելու մասին տեղեկությունները

Հայերեն Русский

Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը

Սոցփաթեթի ծրագիրը դադարեցվում է. ի՞նչ է առաջարկվում քաղաքացիներին

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Լատվիան կանխել է զինված անձանց կողմից առնվազն 20 անօրինական ներգաղթյալի՝ երկիր անցկացնելու փորձը

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Wildberries-ն առաջին անգամ կմասնակցի Երևանի նորաձևության շաբաթին

«Էրեբունի-Երևան 2808»-ի տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն

Աշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց կձեռնարկվի

ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը

Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի․ ՄԻՊ-ը դպրոցներում տեղի ուենցած դեպքերի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացնում