ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները և Կանադան պաշտպանության ծախսերն ավելացրել են 20%-ով

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրները և Կանադան 2025 թվականին 2024 թվականի համեմատությամբ պաշտպանական ծախսերն ավելացրել են 20%-ով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters գործակալությունից, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դաշինքի գործունեության վերաբերյալ ամենամյա զեկույցում:

«Ակնկալում եմ, որ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովում դաշնակիցները կցուցադրեն (ՀՆԱ-ի) 5% նպատակին հասնելու հստակ ու իրատեսական պլան», - նշել է Ռյուտեն:

Զեկույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հայտնել է, որ «բոլոր դաշնակիցները ներկայացրել են պաշտպանական ծախսերի այնպիսի թվեր, որոնք հասել են կամ անցել 2014 թվականին սահմանված 2% նպատակակետից»։ Ռյուտեն հավելել է, որ շատ երկրները կտրուկ ավելացնում են պաշտպանական ծախսերը։

2025 թվականին կայացած գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի ղեկավարները համաձայնել են մինչև 2035 թվականը պաշտպանությանը և դրա հետ կապված ներդրումներին ուղղել ՀՆԱ-ի 5%-ը, որից 3,5%-ը՝ հիմնական պաշտպանությանը, օրինակ՝ զորքերին և սպառազինությանը, իսկ 1,5%-ը՝ ավելի լայն միջոցառումների, օրինակ՝ կիբեռանվտանգությանը, խողովակաշարերի պաշտպանությանը, ճանապարհների և կամուրջների ամրապնդմանը։

Երեք պետություն՝ Լեհաստանը, Լիտվան և Լատվիան, 2025 թվականին արդեն գերազանցել են նոր՝ 3,5% շեմը։ Իսպանիան, Կանադան և Բելգիան պաշտպանական ծախսերը հասցրել են ՀՆԱ-ի 2%-ին։

Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի 32 անդամ երկրները 2025 թվականին պաշտպանությանն ուղղել են ՀՆԱ-ի 2,77%-ը։

2025 թվականին ԱՄՆ-ին բաժին է ընկել դաշինքի պաշտպանական ծախսերի 60%-ը։  

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից