ԱՄՆ-ն հայտնել է Իրանում 10 000 թիրախ խոցելու մասին

2 րոպեի ընթերցում

Ամերիկյան զորքերը Թեհրանի դեմ ռազմական գործողության սկզբից ի վեր ավելի քան 10 000 հարված են հասցրել Իրանի թիրախներին, ոչնչացվել է զենքի արտադրության իրանական ձեռնարկությունների երկու երրորդը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը։

«Ընդամենը մի քանի ժամ առաջ մենք խոցեցինք իրանական 10 000-րդ թիրախը։ Եվ եթե մեր ձեռքբերումները համադրենք մեր իսրայելցի դաշնակցի հաջողության հետ, ապա միասին մենք խոցել ենք հազարավոր թիրախներ ավելի՝ հստակ ցույց տալով, որ միասին մենք ավելի ուժեղ ենք», - ասել է նա X սոցիալական հարթակում CENTCOM-ի էջում հրապարակված տեսաուղերձում։

Քուփերի խոսքով՝ գործողության սկզբից ի վեր Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի գրոհների հաճախականությունը նվազել է 90%-ով։

«Մենք վնասել կամ ոչնչացրել ենք հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և ռազմածովային տեխնիկայի արտադրության իրանական ձեռնարկությունների ավելի քան երկու երրորդը, ինչպես նաև նավաշինարանները, և դեռ չենք ավարտել», - ասել է ծովակալը՝ հավելելով, որ ամերիկյան զորքերն «Իրանի ողջ ռազմական արտադրությունը լիովին ոչնչացնելու ճանապարհին են»։

Բացի այդ, նա հայտնել է, որ ԱՄՆ-ն արդեն ոչնչացրել է Իրանի ռազմածովային նավատորմի հիմնական մարտանավերի 92 տոկոսը։

Հայերեն Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան