Էստոնիայում հայտնել են, որ օտարերկրյա ԱԹՍ-ն բախվել է էլեկտրակայանի

2 րոպեի ընթերցում

Էստոնիայի իրավապահները հայտնել են, որ օտարերկրյա անօդաչու թռչող սարքը բախվել է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Օվերի էլեկտրակայանի ծխնելույզի խողովակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Delfi պարբերականը։

Ըստ իրավապահների՝ միջադեպը տեղի է ունեցել մարտի 25-ին, գիշերը ժամը 3:43-ին։ Տուժածներ չկան, էլեկտրակայանն էական վնասներ չի կրել, միջադեպը չի ազդել էներգահամակարգի վիճակի վրա։

Հրապարակման համաձայն՝ անօդաչու թռչող սարքը Էստոնիայի օդային տարածք է մտել Ռուսաստանի օդային տարածքից։

«Ըստ առկա տեղեկատվության՝ ԱԹՍ-ն չի արձակվել Էստոնիայի վրա։ Այժմ ընթանում են նախնական գործողություններ, հետաքննությունը կպարզաբանի ճշգրիտ հանգամանքները», - հայտարարել է Էստոնիայի գլխավոր դատախազ Աստրիդ Ասին։

Մարտի 25-ին ավելի վաղ Լատվիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի տարածքից Լատվիայի օդային տարածք է մտել անօդաչու թռչող սարք։ Դրա բեկորները հայտնաբերվել են երկրի հարավ-արևելքում գտնվող Կրասլավա քաղաքի շրջանում՝ Բելառուսի հետ սահմանի մոտ։ Ոչ ոք չի տուժել։

Լույս մարտի 25-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ռուսաստանի Լենինգրադի մարզին և Բալթիկ ծովի Ուստ-Լուգա նավահանգստին։

Ռուսաստան

ԱԹՍ-ները գրոհել են Ռուսաստանի Ուստ-Լուգա նավահանգստի և Լենինգրադի մարզի վրա

Իսկ մարտի 23-ին Լիտվայի իշխանություններն էին հայտնել ԱԹՍ-ի կողմից երկրի օդային տարածքի խախտման մասին։ Բեկորներն ընկել են Լավիսաս լճի սառույցի վրա՝ Լիտվա-Բելառուս սահմանից ոչ հեռու։ Լիտվայի իշխանություններն ավելի ուշ հայտարարել են, որ ԱԹՍ-ն ուկրաինական է և նախատեսված է եղել Ռուսաստանի տարածքին հարվածելու համար։

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը