Ռուսաստան

ԱԹՍ-ները գրոհել են Ռուսաստանի Ուստ-Լուգա նավահանգստի և Լենինգրադի մարզի վրա

1 րոպեի ընթերցում

ԱԹՍ-ները գրոհել են Ռուսաստանի Ուստ-Լուգա նավահանգստի և Լենինգրադի մարզի վրա

Գիշերը անօդաչու թռչող սարքերը գրոհել են ՌԴ Լենինգրադի մարզի վրա. Ուստ-Լուգա նավահանգստում հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Ընդհանուր առմամբ, մարզում ոչնչացվել է 56 անօդաչու։

Ուստ-Լուգան Բալթիկ ծովի խոշորագույն կառուցվող նավահանգիստն է և մեծությամբ երկրորդն է Ռուսաստանում Նովոռոսիյսկից հետո։

Ըստ ուկրաինական OSINT հարթակի վերլուծաբանների՝ վնասվել է NOVATEK-Ուստ-Լուգա գործարանը, որը մասնագիտացած է կայուն գազի կոնդենսատի վերամշակման, ինչպես նաև արտաքին շուկաներ նավթամթերքի բեռնառաքման մեջ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է գիշերը երկրի տարբեր տարածաշրջաններում ուկրաինական 389 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին: Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է տարածաշրջանում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի մասին. վնասվել են Բելգորոդի և Բելգորոդի շրջանի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները, գրանցվել են էլեկտրամատակարարման, ջրի և ջեռուցման հետ կապված անջատումներ:

Ուկրաինան էլ հայտնել է գիշերը ռուսական գրեթե 150 ԱԹՍ խոցելու մասին։ Օդեսայի մարզում 1 մարդ է զոհվել մասնավոր տանը հարվածի հետևանքով։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում