Ադրբեջան

Գերմանիայի կանցլերը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլերը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա ասել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մարտի 17-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում։

Ինչպես հաղորդում է Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքը, հեռախոսազրույցի ընթացքում Մերցն ու Ալիևը խոսել են Մերձավոր Արևելքում պատերազմի ու Հարավային Կովկասի վրա դրա ազդեցության մասին։

«Կանցլերը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը և ընդգծել դրա կարևորությունը տարածաշրջանային կայունության համար։ Երկուսն էլ ընդգծել են երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև ԵՄ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները»,- ասվում է հրապարակման մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում