Հայաստան

Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

2 րոպեի ընթերցում

Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցներում վարչական վարույթ հարուցելու և զննում իրականացնելու մասին» որոշման համաձայն՝ «Ամասիայի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ Շիրակի մարզի Ամասիա գյուղի  24-րդ փողոց, 1-ին փակուղի, շենք 3 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման ընթացքում խախտումներ են հայտնաբերվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սննդամթերքի անվտանգության  տեսչական մարմնից հայտնում են, որ  սննդի կառույցի հատակը չի պահվել նորոգ վիճակում, հատակի մակերևույթների որոշ հատվածների սալիկներ կոտրված են եղել, սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել բորբոս, ինչը հնարավորություն չի տվել իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում, սննդի կառույցի առաստաղը եղել է ոչ նորոգ վիճակում, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

«Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,-նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում