Մերձավոր Արևելք

Արաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները խորհրդակցություն կանցկացնեն Ռիադում

1 րոպեի ընթերցում

Արաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները խորհրդակցություն կանցկացնեն Ռիադում

Արաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները մարտի 18-ին կհանդիպեն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում՝ քննարկելու համար տարածաշրջանում ստեղծված իրադրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Մարտի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում կկայանան արաբական և իսլամական երկրների արտգործնախարարների բանակցություններ: Կողմերը նախատեսում են քննարկել իրենց գործողությունների համակարգման հարցը Մերձավոր Արևելքում անվտանգության ապահովման նպատակով», - ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում