Կոշտան բանակցությունների կոչ է արել Մերձավոր Արևելքում հակամարտության մասնակիցներին

2 րոպեի ընթերցում

Դիվանագիտությունը միակ միջոցն է Պարսից ծոցի շրջանում և Մերձավոր Արևելքում հակամարտությունը կարգավորելու գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին EFE գործակալությանը հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան։

«Դիվանագիտությունը մարտական գործողությունները զսպելու և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը երաշխավորելու միակ միջոցն է», - ասել է նա։

Կոշտան նշել է, որ այս հակամարտությունը դարձել է դրամատիկ պահ և հսկայական մարտահրավեր միջազգային իրավակարգի համար, ինչը հանգեցրել է ԵՄ-ում էներգառեսուրսների գների կտրուկ աճի։ Բացի այդ, նրա խոսքով, այս հակամարտությունը կարող է նաև լուրջ վտանգ ներկայացնել եվրոպական անվտանգության համար, մասնավորապես, միգրացիայի և ահաբեկչական սպառնալիքների ոլորտներում։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը որոշում ընդունեցին հարվածել Իրանին առանց դաշնակիցների հետ որևէ նախնական խորհրդակցության։ Կոշտայի խոսքով՝ այս հակամարտությունը մեծ վտանգ է ամբողջ Մերձավոր Արևելքի կայունության համար։

«Երբ մենք զսպվածության, մարտական գործողությունների դադարեցման և դիվանագիտության կոչով դիմում ենք բոլոր կողմերին, մենք նաև հավատում ենք, որ դա որպես երաշխիք կծառայի Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության և առևտրի համար», - ընդգծել է Կոշտան։

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների և Իրանի պատասխան գրոհների ֆոնին Հորմուզի նեղուցով նավագնացությունը գրեթե դադարել է։ Էներգակիրների գինը կտրուկ աճել է, քանի որ այս նեղուցով է անցնում նավթի համաշխարհային մատակարարումների 20%-ը։

Հայերեն Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան