Մերձավոր Արևելք

Դուբայի օդանավակայանում դրոնային հարձակումից հետո թռիչքները վերսկսվել են

1 րոպեի ընթերցում

Դուբայի օդանավակայանում դրոնային հարձակումից հետո թռիչքները վերսկսվել են

Միացյալ Արաբական Էմիրությունները հայտարարել են, որ Դուբայի միջազգային օդանավակայանը աստիճանաբար վերսկսել է որոշ թռիչքներն այն բանից հետո, ինչ ենթարկվել էր դրոնային հարձակման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Մասնավորապես, հարձակման հետևանքով հրդեհ էր բռնկվել օդանավակայանի վառելիքի բաքում։

Դուբայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել էր, որ Դուբայի միջազգային օդանավակայանում, որը աշխարհի ամենածանրաբեռնվածներից մեկն է համարվում, չվերթները ժամանակավորապես դադարեցվել էին որպես նախազգուշական միջոց։

Հայտնի է, որ հրդեհն արդեն մարվել է։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։Հարցվածներից տուժել են Կատարը, Քուվեյթը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Օմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում