Իրան

ԱՄՆ-ն վճռականորեն է պատասխանում Իրանին աջակցողներին. ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն վճռականորեն է պատասխանում Իրանին աջակցողներին. ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար

Ամերիկացի զինվորականները վճռականորեն են պատասխանում ցանկացած կողմի, որն օգնում է Իրանին Միացյալ Նահանգների դեմ ռազմական գործողություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 12-ին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար ամերիկացի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը։ Լսումների տեսանյութը տարածել է Alert News-ը։

«Ամեն անգամ, երբ որևէ մեկը ցանկացած ձևով վտանգի է ենթարկում ամերիկացի զինծառայողներին, ես կարծում եմ, որ մենք պետք է պատասխան տանք վճռականորեն…. Ես վստահ եմ, որ մենք վճռականորեն ենք արձագանքում բոլորին, ովքեր օգնում են  իրանցիներին հարվածներ հասցնել ամերիկյան զորքերին», - ասել է նա Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ։

Հրամանատարը նաև հայտարարել է, որ եվրոպական երկրների ճնշող մեծամասնությունն ակտիվ ռազմական օգնություն է ցուցաբերում Միացյալ Նահանգներին Իրանի դեմ գործողության ընթացքում՝ թույլ տալով իրենց տարածքով թռիչքները, տրամադրելով ռազմաբազաները և այլ աջակցություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում