Քաղաքականություն

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի. Փաշինյան

Հայաստանի նոր Սահմանադրության տեքստի մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե անփոփո՞խ է արդյոք իր դիրքորոշումն այն մասին, որ Հայաստանի Սահմանադրության նոր տեքստում, որը պետք է արդեն այս ամիս հրապարակվի, Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։

«Ես այդ հարցին արդեն անդրադարձել եմ, և չեմ տեսնում դիրքորոշումս փոխելու անհրաժեշտություն։ Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Եվ ասեմ, թե ինչու, որովհետև Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանությամբ գնալ և ուզենալ անկախ պետություն կառուցել»,- նշեց Փաշինյանը։

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի 2026 թվականի մարտին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում