Քուվեյթում ոչնչացված ԱԹՍ-ների բեկորներից վնասվել են էլեկտրահաղորդման գծերը
1 րոպեի ընթերցում

Քուվեյթում վեց էլեկտրահաղորդման գծեր շարքից դուրս են եկել, երբ ոչնչացված անօդաչու թռչող սարքերի բեկորները ընկել են ենթակառուցվածքների վրա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Al Jazeera-ն, այս մասին հայտնել է երկրի էլեկտրաէներգիայի նախարարությունը։
Չնայած միջադեպին, իշխանությունները հայտարարել են, որ ամբողջ երկրում էլեկտրաէներգիայի և ջրի ընդհանուր մատակարարումը մնում է կայուն։