Իրաքում Իտալիայի ռազմաբազան հրթիռակոծվել է

1 րոպեի ընթերցում

Իրաքի Քուրդիստանի շրջանում տեղակայված իտալական ռազմաբազան գիշերը հրթիռակոծվել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Իտալիայի պաշտպանության նախարարությունը։

«Էրբիլում գտնվող մեր բազան հրթիռակոծվել է։ Իտալացի անձնակազմի շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան։ Բոլորն անվտանգ են», - ասվում է X-ում արված հայտարարության մեջ։

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին առանձին հրապարակմամբ հայտնել է, որ զինվորականները ապաստանել են բունկերում, և բոլորը «առողջ և անվտանգ են»։

«Խստորեն դատապարտում ենք Էրբիլում իտալական բազայի վրա հարձակումը», - գրել է Տայանին։

Հայերեն English Русский