Գազաբալոնների վկայագրման ամբողջ պրոցեսը պետք է նկարահանվի․ նոր փոփոխություններն ուժի մեջ են մտնում մարտի վերջից

3 րոպեի ընթերցում

Հանրապետությունում գազաբալոնների վկայագրման գործընթացում սպասվում են փոփոխություններ։ Շուտով գազաբալոնների վկայագրման գործընթացը կազմակերպող տնտեսվարողները պարտավոր են լինելու կոնկրետ պահանջներին համապատասխան ամբողջ գործընթացը նկարահանել, ինչպես նաև պահպանել այդ նկարահանումները։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ Արայիկ Ստեփանյանը նշեց, որ պարտադիր պետք է նկարահանվի ամբողջ գործընթացը՝ սկզբից մինչև վերջ։  

«Շատերին թվում է, թե խոսքը մեկ գործողության մասին է։ Նկարահանումը պետք է այնպես կատարվի, որ նախ ավտոմեքենան իր համարներով տեսանելի լինի, այնուհետև գազաբալոնը նույնականացվի, կատարվի արտաքին և ներքին զննում, կշռում, հետո հիդրավլիկ փորձարկում, ինչպես նաև գազաբալոնի սնման համակարգի փորձարկում։ Այս ամբողջ պրոցեսը պետք է երևա»,-ասաց Արայիկ Ստեփանյանը՝ ընդգծելով, որ նկարահանումը նվազագույնը պետք է պահպանվի 6 ամիս։ Սա կլինի նոր գործիքակազմ տեսչական մարմնի համար։  

«Լինում են դեպքեր, որ տնտեսվարողները գազաբալոնների վկայագրումն իրականացնում են ոչ պատշաճ, ավելին, նույնիսկ համապատասխան ծառայությունը չեն մատուցում, սակայն այն մտցնում են գազաբալոնների շտեմարան՝ որպես շահագործման ենթակա, ինչը լի է կյանքին սպառնացող վտանգներով։ Ահա այս նոր գործիքակազմը հնարավորություն կտա տեսչական մարմնին ամբողջական ուսումնասիրություն կատարել, անհրաժեշտության դեպքում պատասխանատվության ենթարկել, ընդհուպ մինչև լիցենզիայի կասեցում»,-ասաց նա։

Անդրադառնալով ավտոմեքենաների գազաբալոնների պայթյունների դեպքերին՝ Արայիկ Ստեփանյանը նշեց, որ մինչ գործընթացի կանոնակարգումը, 2019-2021 թվականներին տեղի էր ունեցել 11 պայթյուն, 2022-2025 թվականներին գրանցվել է 10 պայթյուն։

«Ճիշտ է պայթյունների թվաքանակը քիչ է նվազել, սակայն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ավտոմեքենաների թիվը տարեցտարի կտրուկ աճում է, իսկ պայթյունների թիվը նվազում է, ապա կարող ենք ասել, որ կանոնակարգումն իր արդյունքը տալիս է։ Ամեն դեպքում բացեր կան և ժամանակ առ ժամանակ նոր կարգավորումներ սահմանելու նպատակը հենց այդ բացերին անդրադառնալն է, ռիսկերը մեղմելը։ Գազաբալոնի վկայագրման պրոցեսը կոնկրետ պահանջներով պարտադիր տեսանկարահանելը հենց այդ քայլերից մեկն է»,-ասաց Արայիկ Ստեփանյանը։

2025-ին տեխնիկական զննություն է անցել 558 000 ավտոմեքենա, որից շուրջ 400 հազարը գազաբալոնային տրանսպորտային միջոց է։ Ընդհանուր առմամբ գազաբալոնների վկայագրման ոլորտում աշխատում  է 104 լիցենզավորված կազմակերպություն։ Վարորդները պարտավոր են գազաբալոնները վկայագրել 2 տարին մեկ անգամ։  

Նոր որոշումն ուժի մեջ է մտնում մարտի 28-ից։   

Հայերեն

Քիշնևը բարձր է գնահատում սերտ երկխոսությունն ու բարեկամությունը Երևանի հետ․ Մոլդովայի ԱԳՆ

Դիվանագիտության պետք է խթանի երկկողմ առևտրաշրջանառությունն ու ներկայացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը. Վահագն Խաչատուրյան

Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործի քննությունը կշարունակվի Երևանի առաջին ատյանի քրեական դատարանում

«Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական դատախաղ-մրցույթ՝ իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար. մեկնարկել է հայտերի ընդունման գործընթացը

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի նոր խմբաքանակ

Սուրեն Պապիկյանը դիտարկել է ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքը

Մոլդովայի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի մահվան կապակցությամբ. Moldpres

Բուլղարիայի մայրաքաղաքի Հարավային այգում բացվել է «Սոֆիայի գետեր» եռօրյա փառատոնը. BTA

Վճռաբեկ դատարանի որոշմամբ որպես քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է դիտարկվում ամբողջ «գողական աշխարհը» որպես միասնական համակարգ

Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց