ՀՀ վարչապետը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ին, Ստրասբուրգի ժամանակով 12:00-ին, ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԵԽ-ի տարածած հաղորդագրությունից:

Սա Հայաստանի վարչապետի երկրորդ ելույթն է Եվրախորհրդարանում, նախորդ՝ 2023 թվականի այցից հետո:

Հաղորդագրությունում ընդգծվում է այն հանգամանքը, որ Փաշինյանի ելույթը տեղի է ունենալու 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք, ինչպես սպասվում է, կուրվագծեն երկրի արագ զարգացող հարաբերությունների և Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի առաջխաղացման ուղին:

«Հայաստանի կառավարությունը հանձնառու է Բաքվի հետ երկարատև խաղաղության հասնելուն և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, Արևմուտքի հետ մերձեցմանն ու ԵՄ-ին ապագայում հնարավոր անդամակցության հայտ ներկայացնելուն»,-ասված է հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ ԵՄ-ն այժմ վիզաների ազատականացման երկխոսություն է վարում Հայաստանի հետ, իսկ մայիսի 5-ին նախատեսված է ԵՄ-Հայաստան գագաթնաժողով:

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский 中文

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում