Իրան

Բահրեյնը հայտարարել է Իրանի արձակած ավելի քան 70 հրթիռ և 100 դրոն ոչնչացնելու մասին

1 րոպեի ընթերցում

Բահրեյնը հայտարարել է Իրանի արձակած ավելի քան 70 հրթիռ և 100 դրոն ոչնչացնելու մասին

Բահրեյնի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ Թեհրանի կողմից երկրի վրա հարձակումների մեկնարկից ի վեր ոչնչացվել են 75 հրթիռ և 123 անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է  Բահրեյնի Al Ayam օրաթերթը։

Բահրեյնի պաշտպանության ուժերը տեղեկացնում են, որ շարունակում են դիմակայել իրանական հարձակումների հաջորդական ալիքներին՝ կոչ անելով հանրությանը մնալ տանը և դուրս գալ միայն անհրաժեշտ կարիքների համար՝ ցուցաբերելով ծայրահեղ զգուշություն։

«Քաղաքացիական ենթակառուցվածքների և մասնավոր սեփականության դեմ բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը միջազգային մարդասիրական իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ հարձակումներ է իրականացնելու Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների վրա՝ ի պատասպան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված ռազմական գործողությունների։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում