Աշխարհ

Մակրոնը պլանավորում է մարտին այցելել Ճապոնիա

1 րոպեի ընթերցում

Մակրոնը պլանավորում է մարտին այցելել Ճապոնիա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում է մարտին այցելել Ճապոնիա՝ վարչապետ Սանաե Տակաիչիի հետ բանակցությունների, այդ թվում՝ Իրանի, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության հարցերը քննարկելու համար: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է ճապոնական Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով  կառավարական աղբյուրները:

Այցի ընթացքում ենթադրվում է քննարկել նաև հարաբերությունները Չինաստանի հետ, որտեղ Մակրոնն այցելել էր 2025 թվականի դեկտեմբերին:

Տակաիչին, նշում է  գործակալությունը, կցանկանա ցուցադրել այս հարցում իր միասնությունը Փարիզի հետ՝ Տոկիոյի և Պեկինի հարաբերությունների ներկայիս սրման ֆոնին: Ճապոնիան, մասնավորապես, զգուշավորությամբ է վերաբերվում Մակրոնի մտադրությանը հրավիրելու ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինին Յոթի խմբի  գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսին Ֆրանսիայում:

Kyodo-ի հաղորդմամբ՝ Իրանի շուրջ իրավիճակի նոր սրման դեպքում Մակրոնի այցը կարող է հետաձգվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում