Ռյուտեն հայտնել է ՆԱՏՕ-ի ներսում ԱՄՆ-ի հակաիրանական գործողություններին մեծապես աջակցելու մասին

1 րոպեի ընթերցում

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զգալի մասն աջակցում է Իրանի դեմ Միացյալ Նահանգների գործողություններին, որոնց թիրախում իրանական կողմի միջուկային և հրթռիային կարողություններն են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ռյուտեն խոսել է Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։

« ՆԱՏՕ-ն ներգրավված չէ։ Բայց ակնհայտ է, որ դաշնակիցները, ըստ էության, հիմնականում աջակցում են տարածաշրջանում [ԱՄՆ] նախագահի կողմից ձեռնարկվող քայլերին՝ ուղղված վերացնելու Իրանի միջուկային և, իհարկե, հրթիռային կարողությունները»,- հայտարարել է նա։

Ռյուտեն ընդգծել է, որ եվրոպական դաշնակիցները լուրջ մտահոգություններ ունեն Թեհրանի հետ կապված։

Չնայած որոշ եվրոպական առաջնորդների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի քննադատությանը, Ռուտտեն ասել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «առանցքային օժանդակություն» են ցուցաբերում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին։

Նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին ՆԱՏՕ-ի ուժերը շարունակում են պատրաստ լինել պաշտպանել դաշինքի տարածքը։

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին