Փաշինյանը կարևորել է ջրային ռեսուրսների կոնսոլիդացումն ու կառավարումը առաջիկա տարիներին
1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության հաջորդ հնգամյա գործունեության կարևոր առաջնահերթությունը կլինի ջրային ռեսուրսների կոնսոլիդացումն ու կառավարումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հանրապետությունում մոտ 200 հազար անմշակ գյուղատնտեսական հողատարածքների օգտագործման հնարավորությանը։
«Ինչպես նախորդող շրջանում մեր ամենակարևոր առաջնահերթությունը խաղաղության օրակարգն էր, որը մենք իրականացրեցինք: Հաջորդ հինգ տարիներին մեր կարևոր առաջնահերթությունը պետք է լինի ջրային ռեսուրսների կոնսոլիդացումն ու կառավարումը»,-ընդգծել է նա։
Անդրադառնալով անմշակ հողերի հարցին՝ Փաշինյանը կարևորել է ջրի հասանելիության ապահովումը և դրա հետ հարաբերվելու համապատասխան մշակույթի ձևավորումը։
Վարչապետի համոզմամբ՝ հանրապետության որոշ բարձրադիր գոտիներում հնարավոր է բարձր եկամտաբերություն ունեցող ինտենսիվ այգիներ հիմնել, ինչը, սակայն, հնարավոր կլինի ապահովել համապատասխան ոռոգման տեխնոլոգիաների կիրառմամբ։