ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի կողմից Թուրքիայի թիրախավորումը

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի կողմից դաշինքի անդամ երկիր Թուրքիայի ուղղությամբ հարվածը. Անկարան ավելի վաղ հայտարարել էր, որ իր օդային տարածք ուղղվող հրթիռը ոչնչացվել է ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։

«Մենք դատապարտում ենք Իրանի կողմից Թուրքիայի թիրախավորումը։ ՆԱՏՕ-ն ամուր կանգնած է բոլոր դաշնակիցների, այդ թվում՝ Թուրքիայի կողքին, մինչ Իրանը շարունակում է իր անխտիր հարձակումները տարածաշրջանում», - ասել է ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը։

«Մեր զսպման և պաշտպանության դիրքերը մնում են ուժեղ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ օդային և հակահրթիռային պաշտպանության», - հավելել է նա։

Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Իրանից արձակված և Իրաքի ու Սիրիայի օդային տարածքները հատելուց հետո Թուրքիայի օդային տարածք հասած բալիստիկ հրթիռը ժամանակին վնասազերծվել է Արևելյան Միջերկրականում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ուժերի կողմից։ Տուժածներ չկան։

Թուրքիա

Թուրքիան հայտարարել է Իրանից արձակված բալիստիկ հրթիռի վնասազերծման մասին

Հայերեն العربية

Աջափնյակում սպանության գործով հետախուզվող տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարությունն ու ReSPA-ն քննարկել են համատեղ կրթական ծրագրերի և վերապատրաստումների հնարավորությունները

Նորարարության հայկական հիմնադրամը իրականացրել է Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի քարտեզագրում

Քաղաքաշինության կոմիտեն բաց է գիտական համայնքի հետ համագործակցության համար. Հովսեփ Հովեյան

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Երևանում Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպությունը կփոխվի

Նոյեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Թուրքիայի ներկայիս իշխանությունները փորձում են պոլսահայ համայնքի հետ խնդիրներ չունենալ. Նաիրա Մկրտչյան

Գերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին