Թուրքիա

Թուրքիան հայտարարել է Իրանից արձակված բալիստիկ հրթիռի վնասազերծման մասին

1 րոպեի ընթերցում

Թուրքիան հայտարարել է Իրանից արձակված բալիստիկ հրթիռի վնասազերծման մասին

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրանից արձակված բալիստիկ հրթիռի վնասազերծման մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

«Իրանից արձակված և Իրաքի ու Սիրիայի օդային տարածքները հատելուց հետո Թուրքիայի օդային տարածք հասած բալիստիկ հրթիռը ժամանակին վնասազերծվել է Արևելյան Միջերկրականում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ուժերի կողմից»,-ասված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Հրթիռի բեկորն ընկել է Հաթայի Դորթյոլ շրջանում՝ բաց տարածքում, զոհեր կամ վիրավորներ չկան»,- ասված է հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում