Շնորհակալ ենք Հայաստանին Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար. Կոբախիձե

2 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանն իր երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վրաստանի վարչապետն իր շնորհակալությունը հայտնեց Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցկացվող համատեղ հայտարարության ժամանակ։

Վրաստանի վարչապետը կարևորեց Հարավային Կովկասի շուրջ ծավալվող իրադարձությունների (խմբ․ նկատի ունի Իրանում ստեղծված իրադրությունը) ֆոնին երկկողմ հարաբերությունների առավել խորացումը։

Կոբախիձեի բնորոշմամբ՝ Հայաստանի ու Վրաստանի միջև պատմական լավ հարաբերությունները հիմք են ծառայում երկկողմ ռազմավարական գործընկերության համար։

«Մենք ուրախ ու ոգևորված ենք, որ շատ բարձր մակարդակի համագործակցություն ունենք և մշտապես շահագրգռված ենք մեր ռազմավարական գործընեկության խորացմամբ։ Այս բարեկամության հիմքում փոխադարձ հարգանքն է, ընդհանուր շահերը։ Ես, կրկին առիթն օգտագործելով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն  ու ինքնիշխանությանն աջակցելու համար՝ մասնավորապես, ՄԱԿ Գլխավոր ասամբլիայում Վրաստանին աջակցող բանաձևին սատարելու համար»,-շեշտեց Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետը հայտնեց, որ ՀՀ վարչապետի հետ քննարկել են երկկողմ օրակարգը, տարբեր ոլորտներում համագործակցությունը, որը, Կոբախիձեի խոսքով, բարձր մակարդակի վրա է։

Այս առումով Իրակլի Կոբախիձեն հատկապես մատնանշեց Հայաստան-Վրաստան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն ու ձեռքբերումները։

«Առևտրի առումով Հայաստանն առաջին տասնյակում է Վրաստանի արտաքին առևտրի գործընկերների շարքում»,– նշեց նա։

Կոբախիձեն նաև արձանագրեց, որ երկկողմ զբոսաշրջությունը ևս զարգանում է։

Հայերեն English فارسی Русский 中文

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ

ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին

Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել