ԱՄԷ-ն դատապարտել է իրանական հարվածները և հայտնել իր տարածքում Պակիստանի քաղաքացու մահվան մասին

3 րոպեի ընթերցում

Արաբական Միացյալ Էմիրությունները դատապարտել է Իրանի հրթիռային հարվածներն իր տարածքին՝ այդ գործողությունները համարելով ազգային ինքնիշխանության, միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրության ակնհայտ խախտում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում։

Արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է ԱՄԷ-ի լիակատար համերաշխությունն ու անսասան աջակցությունը տարածաշրջանի այն երկրներին, որոնք տուժել են այդ հարձակումներից՝ ընդգծելով, որ նրանց անվտանգությունն անսակարկելի  է, և որ ցանկացած պետության ինքնիշխանության դեմ ցանկացած ոտնձգություն ուղղակի սպառնալիք է ամբողջ աշխարհի անվտանգության և կայունության համար:

ԱՄԷ-ն կտրականապես մերժել է տարածաշրջանի պետությունների տարածքները որպես վեճերի կարգավորման կամ հակամարտության մասշտաբների ընդլայնման ասպարեզ օգտագործելու փորձերը՝ նախազգուշացնելով շարունակվող խախտումների լուրջ հետևանքների մասին, որոնք խաթարում են տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը և սպառնում գլոբալ տնտեսական կայունությանն ու էներգետիկ անվտանգությանը:

ԱՄԷ-ն կրկնել է զսպվածության և դիվանագիտական լուծումներին ու լուրջ երկխոսությանը դիմելու իր կոչը՝ ընդգծելով, որ այն շարունակում է մնալ ներկայիս ճգնաժամի հաղթահարման և տարածաշրջանային անվտանգության, կայունության ապահովման ամենաարդյունավետ ճանապարհը: ԱՄԷ-ն ընդգծել է, որ իրենք պահպանում են այդ հարձակումներին արձագանքելու լիարժեք և օրինական իրավունքը այնպես, որ պաշտպանեն իրենց ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև ապահովեն իրենց քաղաքացիների և մշտական բնակիչների անվտանգությունը՝ միջազգային իրավունքին համապատասխան:

«ԱՄԷ-ն ոչ մի դեպքում չի հանդուրժի որևէ վնաս իր անվտանգությանը կամ ինքնիշխանությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Արաբական Միացյալ Էմիրություններն իր խորին ցավակցությունն է հայտնել իր տարածքում Իրանի հարվածների հետևանքով զոհված Պակիստանի քաղաքացու ընտանիքին՝ ընդգծելով, որ քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները անվերապահորեն դատապարտվում և խստիվ արգելվում են միջազգային իրավունքով և մարդասիրական սկզբունքներով:

Փետրվարի 28-ին ի պատասխան Իրանի դեմ ԱՄՆ-ի սկսած ռազմական գործողությունների՝ Իրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ում, Կատարում, Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ-ի ռազմական բազաներին։ 

Հայերեն English

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ