Գարիկ Պապոյանի գլխավոր դերակատարությամբ «Կրկին փորձիր» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է

4 րոպեի ընթերցում

«Կրկին փորձիր» ֆանտաստիկ կինոկատակերգությունը, որի գլխավոր դերակատարը Գարիկ Պապոյանն է, արդեն երևանյան մեծ էկրաններին է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոնկարը պատմում է երիտասարդի մասին, որը հանուն սիրո վաճառում է հոգին՝ ստանալով վեց ցանկության իրավունք։ Արդյունքում նա հայտնվում է զվարճալի իրավիճակներում, որոնք նրան թույլ են տալիս վերանայել սեփական ընտրություններն ու առաջնահերթությունները։

Գարիկ Պապոյանը նաև ֆիլմի պրոդյուսերներից է։ Նրա խոսքով՝ նախագիծը երկար ու հագեցած ճանապարհ է անցել։ «Անցյալ տարի այս ժամանակ քննարկում էինք՝ ինչ պիտի անենք, բայց ես չեմ հիշում այն պահը, երբ սկսվեցին ֆիլմի մասին մտքերը, որովհետև ամենասկզբից գործընթացում եղել եմ»,-ասում է նա։

Ֆիլմը հատուկ նշանակություն ունի դերասանուհի Սոնա Մաթևոսյանի համար․ սա դերասանուհու առաջին գեղարվեստական ֆիլմն է։ «Շատ հուզված եմ, բայց շատ ուրախ ու շնորհակալ եմ, որ այս փորձը հենց այս կազմի հետ էր»,-նշում է դերասանուհին։

Գարիկ Պապոյանը նշում է՝ իրենց համար հպարտության առիթ է, որ Սոնա Մաթևոսյանի պես բազմաժանր դերասանուհին հենց իրենց նախագծով է իր առաջին քայլն անում մեծ կինոյում։ Ֆիլմում սատանայի դերը մարմնավորում է Լուիզա Ներսիսյանը։ Ստեղծագործական խումբը սկզբից ևեթ նրան է պատկերացրել այդ կերպարում։ Գարիկը խոստովանում է, որ Լուիզայի խաղը «ցնցել» է բոլորին արտահայտչականությամբ, իսկ Արմուշի հետ աշխատանքը Պապոյանը բնութագրում է որպես ամենաօրգանիկ գործընթացներից մեկը․ «Արմուշի հետ խաղալն ինձ համար նույնն է, ինչ շնչելը»։ Ֆիլմում նկարահանվել է նաև Գարիկ Պապոյանի կինը՝ Մարիաննա Վարդանյանը, որը լսարանին առավել հայտնի է որպես բլոգեր:

Նրա համար անսպասելի է եղել ֆիլմում նկարահանվելու առաջարկը։ «Գարիկն ասաց՝ գիտե՞ս, որ գլխավոր դերերից մեկն էլ դու ես։ Ես բառացիորեն թռվռում էի օդանավակայանի հերթի մեջ։ Շատ հուզված էի ու ուրախ»,- պատմում է նա։ Թեպետ նրա դերը ծավալով մեծ չէ, սակայն, ինչպես ինքն է նշում, այն ասելիքով է։ Ըստ Գարիկի՝ ինքը և Մարիաննան հստակ որոշում ունեին, որ աշխատանքային համագործակցություններ չպետք է ունենան, սակայն ֆիլմը ստիպել է փոխել  մտադրությունը: Ֆիլմում նկարահանվել են նաև նրանց դուստրերը:

«Կրկին փորձիր»-ի ռեժիսորներն են Արման Սարգսյանը և Գրիգոր Գասպարյանը: Հենց նրանց աշխատանքային միության արդյունքն են հայտնի տաքսիստ Հենդոյի մասին պատմող «Բարի օր» և «Բարի օր 2» ֆիլմերը։ Ռեժիսոր Արման Սարգսյանի խոսքով՝ «Կրկին փորձիր» ֆիլմի առաջնային նպատակը հանդիսատեսին ծիծաղ պարգևելն է, սակայն ստեղծագործական թիմը կարևորել է նաև արժեքային ուղերձը։

«Շատ հաճախ չենք նկատում այն, ինչ ունենք։ Վազում ենք ուրիշ բաների հետևից, բայց ամենակարևորը դուրս է մնում ուշադրության կենտրոնից։ Ուզել ենք դա փոխանցել կատակերգության միջոցով»,-նշում է նա։

«Կրկին փորձիր»-ը հանդիսատեսին տալիս է ոչ միայն ծիծաղելու, այլև սեփական ցանկություններն ու առաջնահերթությունները վերաիմաստավորելու հնարավորություն:

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները