Հայտնի է այն աստրոնավտի ինքնությունը, որի պատճառով ՆԱՍԱ-ն առաջին անգամ բժշկական տարհանում իրականացրեց Միջազգային տիեզերակայանից

2 րոպեի ընթերցում

Ամերիկացի աստրոնավտ Մայք Ֆինկեն հայտարարել է, որ ինքն էր այն տիեզերագնացը, որի առողջական վիճակի վատթարացման պատճառով պատմության մեջ առաջին անգամ ՆԱՍԱ-ն բժշկական տարհանում իրականացրեց Միջազգային տիեզերակայանից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իր հայտարարության մեջ 58-ամյա աստրոնավտը չի մանրամասնել, թե առողջական ինչ խնդիր է ունեցել։ Սակայն նա ընդգծել է, որ իր վիճակը արագ կայունացել է անձնակազմի անդամների, ինչպես նաև Երկրի վրա գտնվող վիրաբույժների շնորհիվ։

Ֆինկեն հայտնել է, որ այժմ իրեն լավ է զգում։

«Տիեզերական թռիչքները անհավանական արտոնություն են, և երբեմն դա մեզ հիշեցնում է, թե որքան մարդկային ենք մենք», - գրել է նա հայտարարության մեջ։

Ֆինկեն ևս երեք աստրոնավտի հետ Միջազգային տիեզերակայանում առաքելությունը սկսել էր 2025 թվականի ամռանը։ Այդ առաքելությունը, սակայն, վաղաժամ ավարտվեց 2026 թվականի հունվարի 15-ին՝ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ աստրոնավտներից մեկն առողջական խնդիր ունի և անհրաժեշտ է նրան վերադարձնել Երկիր։

Միացյալ Նահանգներ

Վատառողջ աստրոնավտը և անձնակազմի մյուս անդամները բարեհաջող վերադարձել են Երկիր

Արդյունքում, ՆԱՍԱ-ն իրականացրեց պատմության մեջ առաջին բժշկական տարհանումը Միջազգային տիեզերակայանից։ ՆԱՍԱ-ն, անձնական տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով, չհայտնեց, թե որ աստրոնավտի մոտ ու ինչ առողջական խնդիր է գրանցվել։

Ֆինկեն իր հայտարարության մեջ նշել է, որ վիճակը կրիտիկական չի եղել, սակայն բոլորը ցանկացել են «օգտվել առաջադեմ բժշկական պատկերագրության հնարավորություններից, որոնք անհասանելի են եղել տիեզերակայանում»։

Մայք Ֆինկեն, որը ռազմաօդային ուժերի թոշակի անցած գնդապետ է և 1996 թվականին դարձել է աստրոնավտ, չորս առաքելությունների ընթացքում տիեզերքում անցկացրել է 549 օր։

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին