Իրան

Իրանի ԱԳՆ խոսնակը ներկայացրել է ժնևյան բանակցությունների օրակարգը

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ խոսնակը ներկայացրել է ժնևյան բանակցությունների օրակարգը

Իրանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները Ժնևում ընթացող բանակցությունների ժամանակ քննարկում են իրանական պատժամիջոցների վերացման հարցը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Բանակցությունների թեման, ինչպես մենք բազմիցս նշել ենք, կենտրոնացած է միջուկային հարցի վրա։ Մեր դիրքորոշումը թե՛ պատժամիջոցների վերացման, թե՛ Իրանի կողմից միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքի վերաբերյալ շատ հստակորեն հայտարարվել է օմանյան կողմին [որը հանդես է գալիս որպես միջնորդ]։ Այս հարցերը մանրամասն կքննարկվեն այսօր կայանալիք բանակցությունների ընթացքում», - ասել է Բաղային Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության եթերում։

Նա նշել է, որ ամերիկյան կողմից արվող «հակասական հայտարարությունները չեն նպաստում դիվանագիտական գործընթացին»։ Խոսնակը նշել է, որ իրանական կողմը լրջորեն է տրամադրված ԱՄՆ-ի հետ բանակցություններին։

Բաղային հայտնել է նաև, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ Ժնևում բանակցություններին կարող է միանալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում