Հայաստան

Հայերենն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է. ԵՄ դեսպանի հայերեն ուղերձը՝ Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով

1 րոպեի ընթերցում

Հայերենն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է. ԵՄ դեսպանի հայերեն ուղերձը՝ Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը հայերենով տեսաուղերձ է հղել Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանն ուղերձը հղել է Մատենադարանի դիմացից:

«Այսօր աշխարհում նշում են Մայրենի լեզվի միջազգային օրը։ Այն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և նշվում է 2000թ փետրվարի 21-ին: Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում: Հայերենն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է: Ես ուրախ եմ բոլորիս շնորհավորել այս հրաշալի տոնի առթիվ»,-ասել է Մարագոսը:

Դեսպանն ընթերցել է նաև հատվածներ Համո Սահյանի «Գարունդ հայերեն է գալիս» բանաստեղծությունից: 

Կարդացեք հոդվածը` العربيةРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում