Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի  իշխանությունները ձերբակալել են Անկարայում գերմանական Deutsche Welle միջազգային հեռարձակողի թղթակցին՝ նրան մեղադրելով մոլորեցնող տեղեկատվություն տարածելու և նախագահին վիրավորելու մեջ։

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարության մեջ նշել է, որ ձերբակալել է Ալիջան Ուլուդագին և հետաքննություն է սկսել նրա՝ սոցիալական ցանցերում կատարած որոշ գրառումների հիման վրա։

Deutsche Welle-ն հայտնել է, որ իրենց երկարամյա թղթակիցը ձերբակալվել է Անկարայում և տարվել Ստամբուլի ոստիկանություն։

Deutsche Welle-ի գլխավոր տնօրեն Բարբարա Մասինգը մեղադրանքներն անհիմն է որակել  և ասել, որ ձերբակալությունը կանխամտածված սպառնալիք է և ցույց է տալիս, թե ինչպես է կառավարությունը ճնշում մամուլի ազատությունը։

Լրատվամիջոցը նշել է, որ լրագրողի դեմ մեղադրանքները կապված են նրա՝ 1.5 տարի առաջ X սոցիալական ցանցում արված քննադատության հետ՝ կապված Թուրքիայի կառավարության այն միջոցառումների հետ, որոնք հանգեցրել են ենթադրյալ «Իսլամական պետության» զինյալների ազատ արձակմանը:

Գերմանիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ Բեռլինը խորապես մտահոգված է լրագրողի ձերբակալությամբ՝ հավելելով, որ Deutsche Welle-ն պետք է կարողանա ազատորեն լուսաբանել Թուրքիայում։ «Լրագրողները պետք է կարողանան ազատորեն կատարել իրենց աշխատանքը՝ առանց ճնշումների վախի», - ասել է խոսնակը։

Հայերեն Русский

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք ավտոմեքենաների և այլ շարժական գույքի էլեկտրոնային աճուրդների ցանկը

Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունների ընթացքը

ԲԸՏՄ-ում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության հեռանկարները

Ուկրաինայում և Ռուսաստանում փոխադարձ հարվածներից կան զոհեր և վիրավորներ

Rate.Trading. արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր

Օպերայի և բալետի ազգային թատրոնում կներկայացվի «Թամար» բալետը

Ռյուտեն զգուշացրել է Եվրոպայում պատերազմի դեպքում մարտական ավիացիայի և տանկերի համար վառելիքի անբավարարության մասին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 25/09/26