Իրան

Գրոսին հայտնել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կարգավորման համար «քիչ ժամանակ է մնացել»

1 րոպեի ընթերցում

Գրոսին հայտնել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կարգավորման համար «քիչ ժամանակ է մնացել»

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ շատ ժամանակ չի մնացել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության կարգավորման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Bloomberg գործակալության հետ զրույցում։

«Քիչ ժամանակ է մնացել, բայց մենք աշխատում ենք ինչ-որ կոնկրետ բանի վրա», - ասել է նա։

Գրոսին նաև հայտնել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել է միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման մի քանի տարբերակ։

Իրանը և ԱՄՆ-ն փետրվարի 17-ին Ժնևում Օմանի միջնորդությամբ բանակցություններ են անցկացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում