ՀԷՑ-ը 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 285 մլն դրամի տույժ. ՀԾԿՀ նախագահ

4 րոպեի ընթերցում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2025 թվականին արձանագրած խախտումների համար դրամական զգալի տույժեր է կիրառել տարբեր ընկերությունների նկատմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

«Հանձնաժողովը 2025 թվականին ևս վերահսկել է իր կարգավորման ոլորտում մատուցվող ծառայությունների սպասարկման որակի ցուցանիշները, իսկ դրանց խախտման դեպքում՝ մատակարար կազմակերպությունների կողմից սպառողներին հատուցումների վճարման գործընթացը: Մասնավորապես, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով 145536 բաժանորդի վճարել է ընդհանուր 285 մլն դրամի տույժ: Այս համատեքստում կարևոր եմ համարում նշել, որ էներգետիկայի բնագավառում կառավարության լիազոր մարմնի՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2025 թվականին Հանձնաժողով է ներկայացվել հաղորդում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից թույլ տրված առերևույթ բազմաթիվ հնարավոր խախտումների մասին: Հաղորդման հիման վրա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որի արդյունքում դադարեցվել է ընկերության՝ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործողությունը»,- նշեց Մեսրոպ Մեսրոպյանը:

ՀԾԿՀ նախագահը նաև հավելեց. «Սպառողների կողմից հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքների քննարկման, կարգավորվող անձանց կողմից ծառայությունների սպասարկման որակի ցուցանիշների, ինչպես նաև լիցենզիայի պայմանների հնարավոր խախտման դեպքերի ուսումնասիրության շրջանակում 2025 թվականի ընթացքում Հանձնաժողովը վարչական վարույթներ է հարուցել նաև հանրային ծառայությունների ոլորտի այլ կարգավորվող անձանց նկատմամբ՝ կիրառելով ընդհանուր առմամբ  51 մլն դրամի տույժեր: Մասնավորապես, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն՝ Հանձնաժողովի մարտի 26-ի և հունվարի 18-ի որոշումներով երկու դեպքում էլ տուգանվել է 10 մլն դրամ գումարի չափով՝ լիցենզիայի պայմանների, ինչպես նաև Հանձնաժողովի իրավական ակտերի խախտման համար:

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն Հանձնաժողովի սեպտեմբերի 30-ի որոշումներով երկու դեպքում էլ տուգանվել է 10 մլն դրամով՝ նախապես հրապարակված ջրամատակարարման գրաֆիկների խախտման, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից հաստատված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնների» խախտման համար:

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ հանձնաժողովի հոկտեմբերի 8-ի որոշմամբ տուգանվել է 10 մլն դրամ գումարի չափով՝ ընկերությանը տրամադրված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիայի պայմանների խախտման համար:

«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն՝ Հանձնաժողովի մարտի որոշմամբ տուգանվել է 1 մլն դրամ գումարի չափով՝ Հանձնաժողովի կողմից հաստատված Էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնի խախտման համար»:              

Հայերեն

Թրամփը Չինաստանի հետ իր հարաբերություններն անվանել է հիանալի և մեծ հաղթանակ երկու երկրների համար

Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմ

Հայաստանը և ԵՄ-ն կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերության շարունակական ամրապնդումը

Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

ԵՄ-ն ռուսաստանցիների համար չեղարկել է Եվրոպայում ուսանելու «Էրազմուս» կրթաթոշակը

Սաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքը

Պորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով

Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջազգային համաժողովում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջաների ցեղասպանության մեջ

Նազելի լիճը լուսավորվել է կապույտ գույնով՝ խորհրդանշելով մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում մեծանալու երեխաների իրավունքը