Հրատարակիչների ազգային ասոցիացիան վերագործարկվել է, առջևում նոր ծրագրեր են

3 րոպեի ընթերցում

Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիան վերագործարկվել է և հանդես է գալիս նոր ծրագրերով ու նախաձեռնություններով։ Խորհրդի կազմում  ընդգրկվել են «Անատարես», «Բուկինիստ», «Արևիկ», Newmag, «Էդիթ պրինտ», «Զանգակ» հրատարակչությունները և ԵՊՀ-ն։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում  Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ասոցիացիան հարթակ է, որտեղ հրատարակիչները համաձայնեցնում են խաղի կանոնները։ Ուշադրության կենտրոնում են պահելու մասնագիտական էթիկայի հարցերը, ոլորտի տվյալները, պետական կառույցների հետ համատեղ նախաձեռնությունները, միջազգային գործընկերների հետ համակարգված աշխատանքը։  

«Մենք պայմանավորվեցինք մի պարզ սկզբունքի շուրջ։ Ասոցիացան աշխատելու է թափանցիկ, մասնագիտորեն, հաշվետվողականությունն էլ պարտադիր պայման է լինելու։ Ամենատարբեր ուղղություններով անելիքները շատ են։ Մենք ունենք որակյալ խմբագիրների լուրջ կարիք, բավարար չափով որակյալ թարգմանիչներ չունենք։ Նույնը վերաբերում է սրբագրիչներին, չունենք գրքի մարքեթինգի մասնագետ։ Գրքի հանրահռչակման առումով անելիքներ ունենք մանկապարտեզներում, դպրոցներում։ Առավել շատ ուշադրության կենտրոնում պետք է պահվեն գրադարանները»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի խորհրդի անդամ, «Արևիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի հրատարակիչները բավական ջանք են գործադրել ոլորտի զարգացման համար, այդ թվում՝ գրքի որակի լավարկում, հանրահռչակում, բազմազանության ապահովում և այլն։

«Չնայած առանձին քայլերին՝ տարիներ շարունակ ոլորտում չենք ունեցել համակարգված բարեփոխում և շատ մեծ հույսեր ենք կապում նոր զարգացումների հետ։ Բոլորս համախմբվել ենք ու պատրաստ ենք կառուցողական աշխատել, առաջ շարժվել։ Բոլորը քաջ գիտակցում են, որ գիրքն ամենամեծ ներդրումն է ապագայի համար։ Դաշտում պետք է պայմաները բարելավվեն, որ հրատարակչական ոլորտը զարգանա ու աշխատի։ Մինչ այժմ ամեն հրատարակչություն իր ուժերով է քայլեր կատարել։ Այդ ամենին պետք էր համախմբված աշխատանք ու համակարգված մոտեցում։  Մենք ակնկալում ենք նաև պետական աջակցություն»,-ասաց Սաբեթ Հովհաննիսյանը։   

Բանախոսները նկատեցին, որ վերջին տարիներին գրքերի վաճառքների առումով աճ է նկատվում։ Եթե տարիներ առաջ մեկ անուն գրքից 20 հատ էր վաճառվում, ապա այսօր այդ ցուցանիշը 250 է։ Սա նկատելի աճ է, սակայն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ դա բավարար ցուցանիշ չէ, որովհետև ի սկզբանե բազային ցուցանիշը շատ ցածր է եղել։  

Հայերեն

Պատրաստվում ենք մեր ժողովրդին այլընտրանքային տարբերակներ առաջարկել․ Փաշինյանը՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցելու մասին

Դեմոկրատների առաջնորդն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում խոսնակի պաշտոնում

Վարչապետը կարևորել է ավագ սերնդի տնտեսական ներուժի իրացումն ու ակտիվ կյանքի հնարավորությունները

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն