ՌԴ նախագահի խոսնակը կտրականապես հերքել է Նավալնիին թունավորելու մեղադրանքները

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը կտրականապես հերքում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման շուրջ մեղադրանքները և դրանք համարում է անհիմն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրագրողները Պեսկովին հարց են ուղղել Նավալնիի հավանական թունավորման վերաբերյալ վերջին հայտարարության մասին, ինչին ի պատասխան ՌԴ նախագահի խոսնակն ասել է․ «Մենք, բնականաբար, չենք ընդունում նման մեղադրանքները: Մենք համաձայն չենք դրանց հետ: Մենք դրանք համարում ենք կողմնակալ և անհիմն: Եվ մենք կտրականապես մերժում ենք դրանք»։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ևս, մեկնաբանելով Նավալնիի թունավորման հետ կապված մեղադրանքները, հայտարարել էր, որ դրանք հայտնի ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի ֆայլերից հանրության ուշադրությունը շեղելու փորձ են։

Հինգ երկրներ` Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան և Նիդեռլանդները հայտարարել են, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին սպանվել է բանտում հատուկ թույնի կիրառմամբ, ինչը Ռուսաստանի կողմից քիմիական զենքի մասին Կոնվենցիայի խախտում է։ 

Մի քանի անկախ լաբորատորիա Նավալնիի ընտանիքի կողմից դուրս բերված նմուշներում հայտնաբերել է էպիբատիդին՝ հարավամերիկյան Epipedobates tricolor գորտի մաշկից ստացվող խիստ թունավոր նյութ: 

Էպիբատիդինը նեյրոտոքսին է, որն ազդում է նիկոտինային ու մուսկարինային ացետիլխոլինային ռեցեպտորների վրա: Այս ռեցեպտորները ներգրավված են ցավի փոխանցման, ինչպես նաև շարժման ու այլ ֆունկցիաների մեջ: Էպիբատիդինը առաջացնում է ամբողջ մարմի զգայունության կորուստ, որը կարող է արագորեն զարգանալ մինչև լիակատար կաթվածահարություն ու շնչառության դադարեցում։ 

Նավալնին մահացել էր բանտում 2024 թվականի փետրվարին։

 

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար