Եվրոպա

Պիստորիուսն անդրադարձել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության ժամկետներին

2 րոպեի ընթերցում

Պիստորիուսն անդրադարձել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության ժամկետներին

Ուկրաինայի՝ Եվրամիությանը միանալու կոնկրետ ամսաթվի շուրջ համաձայնության գալը լիովին հնարավոր է, սակայն դա պահանջում է բանակցություններ և կոնկրետ նախապատրաստական ​​աշխատանքներ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականից, այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ։

Պիստորիուսն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այն հայտարարությանը, որ Ուկրաինային անհրաժեշտ է հստակ ամսաթվի սահմանում ԵՄ-ին անդամակցելու համար, քանի որ ԵՄ-ին անդամակցությունը երկրի անվտանգության ճարտարապետության մաս է կազմում։

Գերմանացի նախարարը նշել է, որ իրատեսական է համարում նման ամսաթվի շուրջ համաձայնության գալը։

«Որոշակի ամսաթիվ միշտ հնարավոր է», - նշել է նա։

Միևնույն ժամանակ Պիստորիուսն ընդգծել է, որ այս ամսաթվի որոշումը պահանջում է հետագա աշխատանք։

«Դրա վերաբերյալ պետք է քննարկումներ լինեն։ Այս հարցը չի կարող որոշվել պահի ազդեցության տակ», - հավելել է Գերմանիայի պաշտպանության նախարարը։

ԵՄ-ն մի շարք տարբերակ է պատրաստում Ուկրաինայի անդամակցությունն ապագա խաղաղության համաձայնագրում ներառելու համար։ Մասնավորապես, դա կարող է լինել աստիճանական և նախատեսել Կիևին նախնական պաշտպանություն տրամադրելու դրույթ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում