Հայաստան

Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

2 րոպեի ընթերցում

Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը և Քաջարան-Ագարակ Ճանապարհի կառուցման ծրագրի ղեկավար Մկրտիչ Կիրակոսյանը հանդիպել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհը կառուցող և ծրագրի շրջանակներում տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման նպատակն էր քննարկել Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքի հետ կապված հարցեր։

Ներկայացվել է ծրագրի առաջընթացը, անդրադարձ է կատարվել աշխատանքների անվտանգությանը, շինարարական նյութերին առնչվող և բազմաթիվ այլ թեմաների։

Գնահատվել են այս փուլում առկա կամ հնարավոր ռիսկերը և նախանշվել դրանց լուծման ուղղությունները։

Կառույցից հայտնում են, որ այժմ աշխատանքներ են տարվում ինչպես ճանապարհի հողային պաստառի, այնպես էլ թունելների ու կամուրջների կառուցման ուղղությամբ։

Սյունիքի մարզպետի հետ արծարծվել են ծրագրի իրականացման ընթացքում առաջացած բոլոր այն խնդիրները, որոնք գտնվում են մարզպետարանի լուծման տիրույթում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում