Կովկասյան տարածաշրջանը կարևոր է Իրանի համար. Բաղայի

2 րոպեի ընթերցում

Կովկասյան տարածաշրջանը կարևոր է Իրանի համար, և խաղաղությունն այնտեղ խաղաղություն է Իրանի համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Mehr գործակալությունից, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով միջազգային վերջին զարգացումներին։

Բաղային կարևորել է Իրանի պաշտպանության նախարարի՝ Բաքու կատարած այցը և անվտանգության խորհրդակցությունները։

«Այս այցը կարևոր էր և ցույց է տալիս Իրանի վճռականությունը բոլոր մակարդակներում՝ ամրապնդելու վստահությունն ու համագործակցությունը հարևան երկրների հետ։ Կովկասյան տարածաշրջանը կարևոր է Իրանի համար, և խաղաղությունն այնտեղ խաղաղություն է մեզ համար», - նշել է Բաղային։

Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարի այցի ընթացքում քննարկվել է պաշտպանության և անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունը։

«Մենք կարծում ենք, որ այս այցը կբարելավի և կամրապնդի երկու երկրների միջև վստահությունն անվտանգության ոլորտում», - նշել է նա։

Ադրբեջան

Ադրբեջանի նախագահն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարին

Բաղային նաև դատապարտել է Իսրայելի քաղաքականությունը՝ ընդգծելով, որ Պաղեստինի տարածքներում և Լիբանանում շարունակվում են բռնություններն ու հարձակումները՝ չնայած հրադադարի ռեժիմին։

 «Ամերիկան ​​համարվում է հանցակից՝ Իսրայելի նկատմամբ իր մեղմ վերաբերմունքի պատճառով», - ընդգծել է նա։

Նա նաև ավելացրել է, որ Իսրայելը վաղուց անկայունության աղբյուր է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։

Հայերեն Русский

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

Մոլդովայի վարչապետը հանդիպել է Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության նոր ղեկավարի հետ. Moldpres

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ

Մեծ Բրիտանիան կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները

Հայաստան ներմուծվող և Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող մի շարք ապրանքախմբերի համար գործում է դրոշմավորման փոխճանաչելիության հատուկ կարգ. ՊԵԿ

Սոֆիայում անցկացվում է Հաշվողական լեզվաբանության 7-րդ միջազգային գիտաժողովը. BTA