ԵՄ-ն Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների վերագործարկում չի պլանավորում. Մարթա Կոս

2 րոպեի ընթերցում

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների վերագործարկումն առայժմ ԵՄ օրակարգում չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին POLITICO հրատարակությանը հայտնել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն Անկարա այցից առաջ։

«Իմ այցն Անկարա նպատակաուղղված է վստահության վերականգնմանը և մեր տնտեսական հարաբերությունները երկու կողմերի համար ավելի շահավետ դարձնելու միջոցերի որոնմանը», - ասել է նա։

Հանձնակատարը հավելել է, որ ԵՄ-ն պետք է «նորովի վերաբերվի»  Թուրքիայի հետ հարաբերություններին, սակայն բանակցությունների վերագործարկում չի պլանավորվում։

Կոսի խոսքով՝ այցի հիմնական նպատակը կլինի «Թուրքիայի հետ հաստատուն գործընկերային հարաբերությունների  կառուցումը»։ Նրա կարծիքով՝ «խաղաղությունն Ուկրաինայում կփոխի եվրոպական իրողությունները, հատկապես Սևծովյան տարածաշրջանում», ուստի Անկարան «կդառնա շատ կարևոր գործընկեր» Բրյուսելի համար։

Բացի այդ, Եվրահանձնաժողովը նախատեսում է փետրվարի 6-ին ներկայացնել Թուրքիայի, Կենտրոնական Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրների հետ «Միջտարածաշրջանային փոխգործակցության ծրագրի առաջմղումը» ուսումնասիրությունը։ Դրանում, ի թիվս այլ բաների, կնշվի, թե ինչ ներդրումներ են անհրաժեշտ տարածաշրջանների միջև տրանսպորտային և առևտրային միջանցքների զարգացման համար։

Մյուս կողմից, Հունաստանը և Կիպրոսը հանդես են գալիս Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դեմ, եթե Անկարան որոշ զիջումների չգնա։ ԵՄ ներկայացուցչի խոսքով՝ Կիպրոսը ցանկանում է, որ իր նավերը կարողանան մուտք գործել Թուրքիայի նավահանգիստներ։

Թուրքիան ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները սկսել է 2005 թվականին, դրանք շարունակվում են ավելի քան 20 տարի։

Հայերեն Русский

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք ավտոմեքենաների և այլ շարժական գույքի էլեկտրոնային աճուրդների ցանկը

Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունների ընթացքը

ԲԸՏՄ-ում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության հեռանկարները

Ուկրաինայում և Ռուսաստանում փոխադարձ հարվածներից կան զոհեր և վիրավորներ

Rate.Trading. արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր

Օպերայի և բալետի ազգային թատրոնում կներկայացվի «Թամար» բալետը

Ռյուտեն զգուշացրել է Եվրոպայում պատերազմի դեպքում մարտական ավիացիայի և տանկերի համար վառելիքի անբավարարության մասին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 25/09/26